Վեց հայկական զբոսաշրջային օպերատորներ միասնական տաղավարով առաջին անգամ Թեհրանում մասնակցում են փետրվարի 6-ին մեկնարկած Tehran International Tourism Exhibition զբոսաշրջության 10-րդ միջազգային ցուցահանդեսին: Ինչպես հայտնել են ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, ցուցահանդեսին հայկական կողմը մասնակցել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Իրանի մշակութային ժառանգության, ձեռարվեստի եւ զբոսաշրջության կազմակերպության, հայկական EXPO GROUP եւ իրանական TITEX ընկերությունների աջակցությամբ: «Իրանական կողմի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նույն ձեւաչափով ապրիլի 21-23-ը Երեւանում կայանալիք InTour Expo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին Իրանի ներկայանալի մասնակցության ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:Ցուցահանդեսի շրջանակում կայացել է հանդիպում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Գիդանյանի հետ, եւ ձեռք բերվել պայմանավորվածություն Լիբանանի եւ Հայաստանի միջեւ զբոսաշրջության ոլորում համագործակցությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ:Ցուցահանդեսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ-ն ներկայացրել է հայկական խոհանոցը եւ կազմակերպել հյուրասիրություն:Էքսպոյի բացմանը մասնակցել է նաեւ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը: Tweet Դիտում՝ 3381