ԿԲ-ն իջեցրել է արտարժութային միջոցների պարտադիր պահուստավորման դրույքը

26.09.2016 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում լրացումներ եւ փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Մասնավորապես, մեղմացվել է արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափը` 20%-ից իջեցնելով մինչեւ 18%:

Բացի այդ, մեծացվել է բանկերի կողմից արտարժույթով պարտադիր պահուստավորման իրականացման ճկունությունը` ԿԲ-ում պահուստավորման ենթակա միջոցների կարգավորման երկշաբաթյա ժամկետը երկարաձգելով մինչեւ 28-35 օր:
 
«Դեռեւս 2015թ. սկզբից ԿԲ-ն հետեւողականորեն իրականացնում է բանկերի կողմից երկարաժամկետ եւ կայուն ֆինանսավորման միջոցների ներգրավումը խրախուսող քաղաքականություն: Այս շրջանակում ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների ցանկը, որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պարտադիր պահուստավորման նվազեցված դրույքաչափերով, ինչպես նաեւ խթանվել է տեղական բորսաներում թողարկված պարտատոմսերով երկարաժամկետ միջոցների ներգրավումը»,- ընդգծել են ԿԲ-ում:

Դիտում՝ 5963

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW