Վրաստանի արտաքին արտարժույթային պահուստները կազմել են $958 մլն

18.01.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի արտաքին արտարժույթային պահուստները կազմում են $958 մլն:

Ինչպես հաղորդել է “Վրաստանի նորություններ” գործակալությունը, Վրաստանի Ազգային բանկի արտաքին պահուստների ծավալը 2006 թ. սկզբի համեմատ կրկնապատկվել է:

1998 թ. դեկտեմբերի 8-ին Վրաստանն ուներ ամենացածր արտաքին պահուստների ծավալը` $62 մլն:

Ինչպես նշել են Ազգային բանկում, արտաքին պահուստների աճը դրական ազդեցություն կունենա Վրաստանի վարկային վարկանիշների վրա, ինչպես նաեւ թույլ կտա չեզոքացնել վտանգները, որոնք առաջացել են Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների հետեւանքով:

Դիտում՝ 9885

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW