Երեւան, 08 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի հաճախորդների թիվը կազմում էր 768.539: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային Վիճակագրական ծառայությունում, նրանցից 39.473 իրավաբանական անձինք են, իսկ 729.066` ֆիզիկական: 2006 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերում գործել են 929.503 բանկային հաշիվներ: 2006 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային ավանդների մնացորդը կազմել էր 110546 մլն դրամ, 2006 թ. հոկտեմբեր ամսվա հետ համեմատ աճելով 2.3%-ով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7727