Լիբանանում քննարկվել են Արցախում իրականացվող ներդրումային ծրագրերը

14.03.2016 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Լիբանանում է:

Մարտի 12-ին եւ 13-ին ԼՂՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել հայազգի եւ օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային եւ բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր եւ ձեռք բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ:

Ըստ Արցախի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ «Արցախ Րութս Ինվեսթմընթս» ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է ընկերության ծրագրերը, դրանց իրագործման ընթացքը եւ հետագա ուղղությունները:

ԼՂՀ վարչապետը բարձր է գնահատել ընկերության ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման եւ բնակիչների բարեկեցության մակարդակի բարելավման գործում՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության եւ ընկերության միջեւ սերտ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա եւ կընդլայնվի:

Արցախյան պատվիրակությունը Անթիլիասի կաթողիկոսարանում հանդիպում է ունեցել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ:

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչեւ մարտի 15-ը:

Դիտում՝ 2540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW