Պրոմեթեյ Բանկի 2016թ. օրացույցը ճանաչվել է լավագույնը

12.02.2016 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկի 2016թ. օրացույցն այսօր լավագույնն է ճանաչվել «Ֆինանսավարկային կազմակերպությունների օրացույց 2016» մրցույթում:

Մրցույթը կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում:

Բանկում նշել են, որ հաղթողների որոշման ժամանակ հաշվի է առնվել երեք հիմնական չափանիշ՝ հարմարավետություն, ուսուցողական բնույթ եւ դիզայն:

«Պրոմեթեյ Բանկի օրացույցի դիզայնի թեման հայերն են եւ նրանց անգնահատելի հետքը համաշխարհային մշակույթի, գիտության եւ պատմության մեջ: Ապրելով եւ արարելով աշխարհի հեռավոր անկյուններում՝ նրանք ստեղծել են արժեքներ եւ փոխել պատմության ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում:

Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ ԿԲ եւ Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից:

Դիտում՝ 17781

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW