Bloomberg-ը Հայաստանում կանխատեսում է 2.5% տնտեսական աճ
12.01.2016 | 11:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://fdlx.com/

Bloomberg-ը 2016թ. համար Հայաստանում կանխատեսում է 2.5% տնտեսական աճ:
Այս մասին է վկայում գործակալության հրապարակած՝ տնտեսական վատագույն ցուցանիշներով երկրների վարկանիշը, որը ներառում է 93 պետություն:
Համեմատության համար նշենք, որ Համաշխարհային բանկը 2016թ. համար Հայաստանում կանխատեսել է 2.7% տնտեսական աճ, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 2.2%, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը՝ մինչեւ 2%, իսկ Ասիական զարգացման բանկը՝ 2% աճ:
Հայաստանից բացի, Bloomberg-ը 2.5% աճ է ակնկալում ԱՄՆ-ում, Էստոնիայում եւ Բուլղարիայում:
Հայաստանի հարեւան երկրներից վարկանիշում ընդգրկված է Ադրբեջանը: Վերջինում գործակալությունն այս տարի կանխատեսում է 2.4% աճ:
Ըստ Bloomberg-ի՝ վատագույն ցուցանիշներն այս տարի կարձանագրի Վենեսուելան, որի տնտեսությունը անկում կապրի 3.3%-ով: Վենեսուելային հաջորդում են Բրազիլիան եւ Հունաստանը, որոնց տնտեսությունները, ըստ Bloomberg-ի, համապատասխանաբար կգրանցեն 2.5% եւ 1.8% տնտեսական անկում:
Ռուսաստանի տնտեսության համար կանխատեսվում է 0.5% անկում:
Տնտեսական աճի ամենաբարձր կանխատեսումը Հնդկաստանի համար է՝ 7.7%:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: