ՀՀ-ն օդային հաղորդակցություն կհաստատի Լյուքսեմբուրգի հետ

29.10.2015 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների միջեւ կստորագրվի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրն իր համաձայնությունն է տվել այս համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունների ոլորտում կանոնավոր հարաբերությունների կարգավորմանն ու պատշաճ եւ լիարժեք կատարմանը:

Նախարարը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է թռիչքների իրականացման 5-րդ եւ 7-րդ կարգի ազատություն` քաղաքացիական թռիչքների եւ բեռների տեղափոխման հնարավորությամբ:

Դիտում՝ 2994

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW