Անելիք Բանկը «Գյուղական ֆինանսավորման կառույց» եւ «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրերի շրջանակում առաջարկում է վարկեր գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին:Ինչպես հայտնել են բանկում, վարկային միջոցները տրամադրվում են կապիտալ ներդրումների, սերմերի ձեռքբերման, ինչպես նաեւ շրջանառու միջոցների համալրման նպատակով:«Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրի շրջանակում վարկը տրամադրվում է կապիտալ ներդրումների ու սերմերի ձեռքբերման նպատակով՝ մինչեւ 20 մլն դրամ գումարի սահմաններում, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով։ Իսկ «Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի շրջանակում վարկավորումն իրականացվում է մինչեւ 150 հազ. դոլար կամ դրան համարժեք դրամի չափով։ Այս ծրագրով կարող են վարկավորվել այն գյուղատնտեսական ձեռնարկությունները, որոնք ցանկանում են իրականացնել շրջանառու միջոցների համալրում կամ կապիտալ ներդրումներ։«Գաղտնիք չէ, որ տնտեսության ամենաառաջնային ու կարեւոր ճյուղերից է գյուղատնտեսությունը եւ Անելիք Բանկն ամեն կերպ ձգտում է աջակցել այս ոլորտի զարգացմանը: Վստահ եմ, որ բանկը կարդարացնի գյուղոլորտի ներկայացուցիչների սպասելիքները եւ մեր առաջարկած վարկատեսակները կօգնեն այդ տնտեսությունների զարգացմանը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա հիշեցրել է, որ բանկը վարկավորում է նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց՝ նրանց առաջարկելով վարկավորման երեք տարբերակ` անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ եւ ոսկու գրավով ապահովվածությամբ: Tweet Դիտում՝ 4878