Բացվել են ՖԻՆՔԱ-ի Մարտունի եւ Վարդենիս մասնաճյուղերը

13.04.2015 | 10:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլի 11-ին բացվել են ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության Մարտունի եւ Վարդենիս մասնաճյուղերը:

Գեղարքունիքի մարզում ՖԻՆՔԱ-ն իր գործունեությունը սկսել է 2009թ., երբ մարզի բնակիչներին վարկեր էին տրամադրվում ՖԻՆՔԱ-ի Հրազդան մասնաճյուղի միջոցով:

«Վարկավորման պահանջն ակնհայտ էր մարզում, սակայն օրեցօր ավելացող հաճախորդներին միայն Հրազդան մասնաճյուղի միջոցով սպասարկելն արդեն անհնարին էր դառնում: Իր հաճախորդներին ավելի մոտ լինելու եւ նրանց համար առավելագույնս արագ եւ բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով ՖԻՆՔԱ-ն որոշում է կայացնում մասնաճյուղեր բացել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում, իսկ ապագայում նաեւ Գավառում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Հավատարիմ մնալով իր առաքելությանը` ՖԻՆՔԱ-ն շարունակաբար ընդլայնում է մասնաճյուղերի ցանցը մարզերում եւ Երեւան քաղաքում, որով էլ ավելի հասանելի է դարձնում իր ծառայությունները հաճախորդներին: Գեղարքունիքի մարզում ՖԻՆՔԱ-ն ստեղծել է շուրջ 16 աշխատատեղ, սպասարկում է շուրջ 1200 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 593 մլն ՀՀ դրամ»,- մասնաճյուղերի բացմանն ասել է ՖԻՆՔԱ-ի Գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Դիտում՝ 4794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW