Վերաբացվել է Արդշինբանկի «Վանաձոր» մասնաճյուղը

24.12.2014 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արդշինբանկը դեկտեմբերի 23-ին վերաբացել է «Վանաձոր» մասնաճյուղը, որը գործում է ք.Վանաձոր, Գրիգոր Լուսավորիչ 38 հասցեով:

««Վանաձոր» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման եւ կատարելագործման ծրագրի հերթական քայլն է», - ասել է «Արդշինբանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:

«Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացման, աշխատատեղերի եւ սպասարկման գոտիների արդիականացման եւ լիովին տեխնիկական վերազինման մի շարք համալիր միջոցառումներ, ինչպես նաեւ մասնաճյուղի ինտերիերը համապատասխանեցվել է բանկի ֆիրմային ոճին», - նշված է բանկի տարածած հաղորդագրությունում:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: Ներկայումս բանկի մասնաճյուղային ցանցն իր 55 մասնաճյուղերով խոշորագույններից է հանրապետությունում:

Դիտում՝ 17476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW