Երեւան: Մեդիամաքս: «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր գործադր տնօրեն Հայկ Ալոյանն ասել է, որ «Ամուլսարի ծրագիրը 420 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր է, որը երկրի եւ շրջակա համայնքների համար զգալի տնտեսական հնարավորություններ է բերելու»: Հայկ Ալոյանն այդ մասին ասել է՝ մեկնաբանելով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից «Գեոթիմ» ՓԲԸ-ին Ամուլսարի ոսկու ծրագրի հանքարդյունահանման թույլտվության տրամադրումը:«Այն կստեղծի մոտ 1500 աշխատատեղ շինարարության եւ ավելի քան 700 մշտական աշխատատեղ` ծրագրի իրականացման ավելի քան 10 տարիների ընթացքում: Ամուլսարը նաեւ հնարավորություն է՝ Հայաստանում համաշխարհային լավագույն փորձի համապատասխան, միջազգային բնապահպանական եւ սոցիալական կառավարմամբ հանքարդյունաբերական ծրագիր իրականացնելու, որից կշահեն թե՛ երկիրը, թե շրջակա համայնքները: Մենք վստահ ենք, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից եւ լավ կառավարվող հանքարդյունաբերություն, որը կնպաստի երկրի քաղաքացիների բարեկեցությանը: Ակնկալում ենք արդյունավետ համագործակցություն համայնքների, ինչպես նաեւ Հայաստանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, ապահովելով, որ Ամուլսարի ծրագիրը երկրի համար շահեկան, արդյունավետ ներդրումային ծրագիր լինի», - ասել է Հայկ Ալոյանը: Tweet Դիտում՝ 3458