«Տոնուս» շինարարական ընկերության սնանկության գործով կառավարիչ, «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության անդամ, դիտորդ խորհրդի նախագահ Հրանտ Ղամբարյանը օգոստոսի 5-ին դատարան է ներկայացրել «Տոնուս»-ի պարտատերերի նախնական ցուցակը:Մեդիամաքս-ի թղթակիցը Հրանտ Ղամբարյանից փորձել է տեղեկանալ ընկերության պարտավորությունների ծավալի, պահանջատերերի քանակի եւ գործի հետագա ընթացքի մասին: Նախնական պահանջի եւ պարտավորության մասինՍնանկության գործերով կառավարիչի փոխանցմամբ, «ընկերության նկատմամբ ներկայացված պահանջների նախնական ծավալը կազմում է 4 մլրդ 10 մլն դրամ եւ $ 7 մլն 876 հազ. կան պահանջատերեր, ովքեր պահանջը ներկայացրել են դոլարով»:Նախնական ցուցակի համաձայն, Դավիթաշեն համայնքում եւ Փափազյան փողոցում կառուցվող շենքերի համար, որպես պահանջատեր, դատարան է ներկայացվել 206 դիմում: «Սրանք դեռ նախնական պահանջներ են, որոնց մի մասը առարկվել են իմ կողմից`անճշտությունների կամ շատ լինելու առումով. մի մասն էլ՝ «Տոնուս»-ի կողմից եւ ներկայումս քննվում են դատարանում»,- ասել է Հրանտ Ղամբարյանը:Բնակիչներ vs բանկՀրանտ Ղամբարյանի փոխանցմամբ, 57 պահանջատերեր մեկ դիմումով առարկել են Արցախբանկի պահանջը, այն է` «Տոնուս»-ին տված վարկն ու դրանից ծագող տոկոսները` մինչեւ սնանկության պահը: Բնակիչների առարկությունը մոտ օրերս կքննվի դատական նիստում: Կառավարչի կարծիքով, «բանկի պահանջն իրավական նորմի շրջանակներում է եւ, ամենայն հավանականությամբ, բնակիչների առարկությունն եղել է ոչ թե վարկի գումարի, այլ գրավի առարկայի նկատմամբ, քանի որ բանկում գրավի առարկա են հանդիսանում նրանց կողմից ձեռք բերված բնակարանները»:Ընթացքի մասինՀրանտ Ղամբարյանը նշել է, որ «հիմնականում ավարտել են գույքագրման աշխատանքները եւ պարզել ընկերության ակտիվների ծավալը, որն անկախ մասնագետների կողմից փորձաքննություն կանցնի»: Խոսելով սնանկության պատճառների մասին` նա նշել է, որ դրանք պարզելու համար բավական լուրջ եւ ժամանակատար ուսումնասիրություն է կատարվում:Մեր զրուցակիցը նշել է նաեւ, որ օգոստոսի 23-ին նշանակված՝ պարտատերերի առաջին ժողովը հետաձգվել է այնքան ժամանակով, քանի դեռ դատարանը վերոնշյալ պահանջատերերին չի հաստատել որպես պարտատեր. «Ներկայումս ընթանում է պահանջների քննման փուլը, որի ավարտին պարզ կլինեն հետագա քայլերը»,- նշել է Ղամբարյանը:«Երբ կլինի դատարանի կողմից հաստատված պարտատերերի եւ պարտավորությունների վերջանական ցուցակ, հնարավոր կլինի ներկայացնել առողջացման ծրագիր, որը կպարունակի պարտքերի մարման հստակ մեխանիզմ»,- ասել է նա:Անդրադառնալով այն քաղաքացիներին, ովքեր չունեն բնակարանի առք ու վաճառքի պայմանագրի նոտարական վավերացում, Հրանտ Ղամբարյանը նշել է, որ «առողջացման ուղով գնալու դեպքում դա որեւէ նշանակություն չի ունենա»:Նշենք, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 14-ի վճռով «Տոնուս» շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Քաղաքացիների եւ «Տոնուսի»-ի միջեւ առաջացած խնդրին մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներում` Բնակիչներ vs «Տոնուս». որն է լուծումը, Բնակիչներ vs «Տոնուս». որն է լուծումը: Մաս 2, Բնակիչներ vs «Տոնուս». որն է լուծումը: Մաս 3: Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 3174