Բրիտանական ֆինտեխ ընկերությունը £500 միլիոն է ներգրավել
07.03.2023 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ bizclikmedia.net

Finextra.com-ի փոխանցմամբ՝ պարտքային ֆինանսավորումը կտրամադրվի Citi-ի եւ Waterfall Asset Management-ի հաճախորդների կողմից: Իսկ բաժնետիրական կապիտալում ներդրողներն են K3 Ventures-ը, GSR Ventures-ը եւ Hambro Perks-ը:
Այս ներդրումներն ավելացրել են մինչ օրս Abound-ի կողմից ներգրավված ընդհանուր միջոցները մինչեւ 570 միլիոն ֆունտ:
Abound-ը, որը հիմնադրվել է 2020 թվականին McKinsey-ից եւ EY-ից վարկային երկու ավագ փորձագետների կողմից, վարկառուներին առաջարկում է լավագույն տոկոսադրույքները՝ վերլուծելով նրանց ամբողջական ֆինանսական պատկերը, այլ ոչ թե հիմնվելով միայն վարկային վարկանիշի վրա:
Abound-ը ներկայում կարող է առաջարկել 1000-ից մինչեւ 10 000 ֆունտ ստեռլինգ գումարի վարկեր, մինչեւ հինգ տարի մարման ժամկետով՝ տարեկան 24,8% տոկոսադրույքով:
Ընկերությունը հայտարարել է, որ անցած ամսվա համեմատ ապահովում է 30%-անոց աճ եւ սպասարկում է ավելի քան 150 000 հաճախորդի:
Ձգտելով մինչեւ 2025 թվականը հաշվեկշռում ունենալ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ՝ Abound-ը հայտարարել է, որ նոր ֆինանսավորումը կօգտագործվի աշխատակիցների թվաքանակն ավելացնելու եւ բիզնեսի համար իր առաջարկի հետագա զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին եւ վարկատուներին օգտվել այս տեխնոլոգիայի առավելություններից:
«Անդրազգային տեխնոլոգիական ընկերություններից եւ համաշխարհային բանկերից ստացված վերջին այս ներդրումները վկայում են մեր ծառայությունների պահանջարկի եւ հաջողության մասին, հատկապես ներկայիս դժվար տնտեսական միջավայրում»,- նշել է ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջերալդ Չափելը (Gerald Chappell):
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: