Սբերբանկի հաճախորդները կփոխանակեն տարադրամը վիրտուալ օգնականների միջոցով
03.08.2021 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://itzine.ru/

Սբերբանկը դարձավ Ռուսաստանում առաջին բանկը, որն իրականացրեց նման հնարավորություն. հաճախորդը կարող է ոչ միայն պարզել ընթացիկ փոխարժեքը, այլեւ իրականացնել արժութային գործարքներ՝ «Սբերի», «Աֆինայի» կամ «Ջոյի» օգնությամբ:
Ծառայությունից օգտվելու համար բավական է ասել. «Սալյուտ, գնիր 100 դոլար»: Օգնականն անմիջապես կընտրի անհրաժեշտ հաշիվը արժույթը հաշվեգրելու համար, կհուշի գործարքի գումարը, ընթացիկ փոխարժեքը եւ կպատմի՝ ինչպես կատարել գործարքն առավել բարենպաստ պայմաններով:
Բոլոր արժույթները, որոնք արդեն կան Sberbank Online-ում, հասանելի են աշխատանքի համար. այս պահին դրանք 11-ն են:
Հետագայում «Սբեր»-ը կշարունակի զարգացնել այս հմտությունը. կավելացնի փոխարժեքի դինամիկային հետեւելու, արժութային նորություններ իմանալու, ինչպես նաեւ արժույթն ավտոմատ գնելու հնարավորությունները:
«Մենք դարձանք առաջին բանկը Ռուսաստանում, որը սովորեցրեց իր օգնականներին տարադրամի փոխանակման հմտությանը: Ամեն օր «Սբերին», «Աֆինային» կամ «Ջոյին» ամենից հաճախ հարց են ուղղում տարադրամի փոխարժեքի մասին. այս հմտությունը Սբերբանկի հաճախորդների շրջանում պահանջարկի վարկանիշի 8-րդ տեղում է՝ «Սալյուտ»-ի վիրտուալ օգնականների բոլոր հմտությունների շարքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Սբեր»-ը ներկայացրել էր «Սալյուտ» վիրտուալ օգնականների «ընտանիքը»՝ «Սբեր», «Աֆինա» եւ «Ջոյ» կերպարներին անցած տարվա սեպտեմբերին: Ինչպես նշել էին բանկում, դրանցից յուրաքանչյուրն ունի իր «բնավորությունը»:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: