Մեղմացվել են SingleTouch եւ Shopping Card վարկերի հաստատման չափանիշները

27.08.2018 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Evocabank #SingleTouch
Evocabank-ը մեղմացրել է վարկերի հաստատման չափանիշները SingleTouch եւ Shopping Card վարկատեսակների համար:

«Այսուհետ EvocaTouch հավելվածով ստացված օնլայն հայտերն ավտոմատ կերպով, 24/7 ռեժիմում կհաստատվեն հաշված րոպեների ընթացքում ավելի հեշտ պայմաններով»,- ասված է հաղորդագրությունում:


SingleTouch վարկատեսակը տրամադրվում է 14% տարեկան տոկոսադրույքով, 24 ամիս մարման ժամկետով, 300 000-1 000000 դրամի չափով:

Shopping Card վարկատեսակը տրամադրվում է ՀՀ-ում եւ արտերկրում սպասարկման եւ առեւտրի ոլորտում գնումների իրականացման համար, 36 ամիս ժամկետով, սկսած 16% տարեկան տոկոսադրույքից, 300 000 - 3 000 000 մլն դրամի, 600 - 6000 դոլարի, 500 - 5000 եվրոյի չափով:

«SingleTouch եւ Shopping Card վարկերը տրամադրվում են առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, շաբաթվա բոլոր օրերին, առանց բանկ այցելելու եւ հերթերում ժամանակ կորցնելու»,- ընդգծել են բանկում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 4168
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW