ԱՄՆ-ը գնում է Բաց բանկինգի ճանապարհով

02.08.2018 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ֆինտեխ #Սթիվեն Մնուչին
ԱՄՆ կառավարությունը մտադիր է աջակցել ֆինտեխ ընկերությունների զարգացմանը՝ նրանց համար մշակելով կարգավորման բարենպաստ դաշտ եւ նոր հնարավորություններ:

ԱՄՆ Գանձապետարանը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացվել է ֆինտեխ ընկերություններին վերաբերող 80 առաջարկություն, այդ թվում՝ «ստեղծել հնարավորություններ նորարարական ֆինանսական ծառայությունների հետ կապված փորձարկումների համար»:

Forbes-ը գրում է, որ այս փոփոխությունները նման են Եվրոպական միությունում 2018թ. հունվարից ներդրված Բաց բանկինգի համակարգին՝ PSD-2-ին (Payment Services Directive):


«Մեր երկիրն առաջատար է նորարարությունների ոլորտում: Մենք պետք է քայլենք փոփոխություններին համընթաց եւ նպաստենք ֆինանսական գյուտարարությանը՝ այդպիսով խթանելով ֆինանսական ծառայությունների եւ տեխնոլոգիաների ոլորտի ակտիվացումը երկրում»,- նշել է Գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինը:

Առաջարկները, ընդհանուր առմամբ, չորս ուղղություններով են՝

- պատասխանատու օգտագործել հաճախորդների ֆինանսական տվյալները, որը հնարավորություն կտա հեշտացնել այդ տվյալների փոխանցումը երրորդ անձի՝ հաճախորդի ցանկությամբ,
- մշակել նորարարությունները խթանող կարգավորման դաշտ,
- արդիականացնել որոշ պրոդուկտներին եւ գործունեության տեսակներին առնչվող կարգավորումները,
- հնարավորություններ ստեղծել՝ ֆինտեխ ոլորտում նորարարական փորձարկումների համար:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 20227

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW