2013-ին դրամը կարող է արժեզրկվել մինչեւ 520 դրամ 1$-ի դիմա՞ց

14.06.2012 | 13:53 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Դրամը կշարունակի արժեզրկվել եւ հաջորդ տարի հայկական արժույթի փոխարժեքը դոլարի նկատմամբ կարող է հասնել 520 դրամի, այսօր ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա, դրամի արժեզրկումը պայմանավորված է լինելու դոլարի նկատմամբ ներմուծողների եւ պետության աճող պահանջարկով (կապված արտաքին պարտքի սպասարկման հետ) եւ այն հանգամանքով, որ Կենտրոնական բանկը չի ունենա բավականաչափ արտարժութային ռեսուրսներ՝ պահանջարկը բավարարելու համար:

Գագիկ Մակարյանը նշել է, որ նման պայմաններում կառավարությունը եւ կենտրոնական բանկը պետք է կենտրոնացնեն ջանքերը գնաճի զսպման համար:

Վերջին մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 20 կետով կամ 5%-ով:

Երեկ բորսայական առեւտրային նստաշրջանի արդյունքներով դրամի միջին կշռված փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 416 դրամ:

Դիտում՝ 4813
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW