Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակի

30.07.2026 | 16:15 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #Global Banking & Finance Review Awards

Հայաստանի ֆոնդային բորսան արժանացել է Global Banking & Finance Review Awards 2026 միջազգային մրցանակաբաշխության «25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» հեղինակավոր մրցանակին՝ արժանանալով միջազգային բարձր գնահատականի Հայաստանի կապիտալի շուկայի ձեւավորման եւ զարգացման գործում ունեցած 25-ամյա ներդրման համար։


Մրցանակը շնորհվել է Մեծ Բրիտանիայում հիմնադրված Global Banking & Finance Review հեղինակավոր ֆինանսական հրատարակության կողմից, որը 2010 թվականից գնահատում է ֆինանսական ոլորտում լավագույն փորձը, նորարարական լուծումները եւ շուկայի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած կազմակերպություններին։

««25 Years of Excellence – Capital Market Development Armenia 2026» մրցանակը խորհրդանշում է Հայաստանի կապիտալի շուկայի շուրջ 25 տարվա զարգացման ուղին՝ ընդգծելով Հայաստանի ֆոնդային բորսայի առանցքային դերը ժամանակակից, թափանցիկ եւ միջազգային չափանիշներին համապատասխան շուկայական ենթակառուցվածքների ձեւավորման գործում։

Հատկանշական է, որ այս միջազգային ճանաչումը համընկավ Հայաստանի ֆոնդային բորսայի 25-ամյա հոբելյանական տարվա հետ։ 2026 թվականի մայիսին Բորսան նշեց իր հիմնադրման 25-ամյակը՝ կազմակերպելով հոբելյանական միջոցառում, որը համախմբեց Հայաստանի եւ արտերկրի պետական կառույցների, ֆինանսական կազմակերպությունների, բորսաների, կենտրոնական դեպոզիտարիաների, միջազգային գործընկերների եւ կապիտալի շուկայի մասնակիցների ներկայացուցիչներին։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Բորսայի 25 տարվա կարեւորագույն ձեռքբերումները, միջազգային համագործակցության ընդլայնումը եւ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հաջորդ փուլին ուղղված ռազմավարական նախաձեռնությունները»,- ասվում է հաղորդագրությունում։

Global Banking & Finance Review Awards 2026 մրցանակաբաշխության մանրամասներին եւ հաղթողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հղումով:
Դիտում՝ 2185

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW