Յունիբանկը իրականացնում է բաժնետոմսերի նոր թողարկում
12.05.2023 | 11:02 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Հրապարակային առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել 15 մլն ոչ փաստաթղթային սովորական բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կազմում է 4.5 մլրդ ՀՀ դրամ:
Բաժնետոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել Յունիբանկի գլխամասային գրասենյակ կամ 54 մասնաճյուղից մեկը: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 1 000 200 դրամ:
«Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը: Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:
Բաժնետոմսերի նոր թողարկմամբ՝ Յունիբանկը շարունակում է ժողովրդական բանկ դառնալու իր ռազմավարությունը` ներգրավելով հասարակության լայն շերտերը բանկի կառավարմանը եւ այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ եւ թափանցիկ: Կայուն եւ վստահելի բանկի բաժնետոմսը խնայողությունների ներդրման եւս մեկ երկարաժամկետ եւ շահավետ հնարավորություն է»,- ասված է բանկի հաղորդագրությունում։
Յունիբանկն այսօր ունի ավելի քան 180 բաժնետեր: Յունիբանկի բաժնետոմսերի սեփականատերերի համար գործում են սպասարկման արտոնյալ պայմաններ. 25% զեղչ սակագնային ծառայությունների համար, ավանդների ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:
Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 03.05.2023թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/226Ա որոշման համաձայն: Ներդրողը կարող է ձեռքբերել Ազդագիրը եւ Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում եւ մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային պատճենը` բանկի կայքում։
Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը ﬔկնարկել է Ազդագրի՝ Կենտրոնական բանկի կողﬕց գրանցմանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրը եւ տեւելու է մինչեւ 22 աշխատանքային օր: Տեղաբաշխումը սկսելու օրը կհրապարակվի բանկի կայքում տեղաբաշխման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
Յունիբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: