ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 1-ին եռամսյակի արդյունքները
05.04.2022 | 18:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /



2022 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը (578 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (494 հիշատակում) եւ Հայէկոնոմբանկը (255 հիշատակում):
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 544 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով առաջատարը կրկին ՎՏԲ-Հայաստան Բանկն է՝ 32 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար է Ամերիաբանկը՝ 3 ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 471 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 457 հիշատակում, երրորդն Ակբա բանկն է՝ 208 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է ԱրարատԲանկը՝ 93,2%, 55 դրական հիշատակում 59-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա բանկն է՝ 92,9%, 208 դրական հիշատակում 224-ից, երրորդը՝ Ամերիաբանկը՝ 92,5%, 457 դրական հիշատակում 494-ից:
Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001 թվականից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009 թվականին, 2015 թվականի կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Առցանց նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայքեր), թերթերը (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները (12 անվանում):
Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2021 թվականի 4-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: