Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը Երեւանում՝ իրապես միջազգային MBA ծրագիր
31.07.2017 | 09:14
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Sheffild University MBA






Շեֆիլդի համալսարանի Executive MBA (EMBA)-ն նորարար եւ իրապես միջազգային ծրագիր է, որը նախատեսված է մեր օրերի մենեջերների համար, որոնք մասնագիտական եւ անձնական կատարելագործման համար սեփական հմտությունների եւ գիտելիքների զարգացման կարիք ունեն: Ճկուն դասաժամերի շնորհիվ (ամսական 1 ուիքենդ) մենեջերները ստիպված չեն լինի լքել աշխատավայրը կամ ընդհատել կարիերան՝ ծրագրին մասնակցելու համար:
Մասնակիցները կարող են ընտրություն կատարել 6 մասնագիտացումների միջեւ՝
• MBA Ընդհանուր կառավարում
• MBA Մարքեթինգ
• MBA Ֆինանսներ
• MBA Լոգիստիկա
• MBA Առողջապահության կառավարում
• MBA Մարդկային ռեսուրսների կառավարում:
Շեֆիլդի համալսարանի Executive MBA՝ իրապես միջազգային ծրագիր
Ծրագրի միջազգային բնույթը համարվում է Շեֆիլդի համալսարանի Executive MBA-ի ամենակարեւոր եւ արժեքավոր հատկանիշներից մեկը:
Ծրագիրն իրականացվում է միաժամանակ 7 երկրում՝ Սալոնիկում (Հունաստան), Սոֆիայում (Բուլղարիա), Բուխարեստում (Ռումինիա), Բելգրադում (Սերբիա), Կիեւում (Ուկրաինա), Թբիլիսիում (Վրաստան) եւ Երեւանում (Հայաստան): Ամեն տարի Հարավարեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի 20 տարբեր երկրներից առաջատար մենեջերները մասնակցում են ծրագրին:
Այս եզակի միջազգային համադրությունը Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի մասնակիցներին տրամադրում է կապեր ստեղծելու հիանալի հնարավորություն: Մասնակիցները լրացնում են սեփական փորձը եւ կիսվում իրենց լավագույն հմտություններով այլ մշակույթի, երկրների եւ ոլորտների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, տարբեր երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Հունաստանի առաջատար գիտական անձնակազմը կիսվում է գիտելիքներով եւ փորձով՝ լրացնելով ծրագրի միջազգային տեսլականը:
Ամենամյա Կրթական շաբաթ Շեֆիլդի համալսարանում, Մեծ Բրիտանիա
Դեռ ավելին՝ բոլոր 7 երկրների MBA ուսանողներն ամենամյա Կրթական շաբաթի շրջանակում հավաքվում են Շեֆիլդի համալսարանում (Մեծ Բրիտանիա)՝ համատեղ դասընթացների հաճախելու նպատակով:
Ամենամյա Կրթական շաբաթը, որն ամեն տարի անցկացվում է Շեֆիլդի համալսարանում, հանդիսանում է Executive MBA ծրագրի բաղկացուցիչ մասը եւ ընդգծում է ծրագրի միջազգային բնույթը՝ ուսանողներին ընձեռելով կապեր ստեղծելու եւ կրթական փորձ ձեռք բերելու փայլուն հնարավորություն:
Շեֆիլդում անցկացվող Կրթական շաբաթը Executive MBA ծրագրի հիմնական տարրերից է, որի ընթացքում MBA ուսանողները կապեր են հաստատում, սովորում, այցելում ընկերություններ (ինչպիսիք են Jaguar-ը, Rolls Royce-ը) եւ, միաժամանակ, լավ ժամանակ անցկացնում:
Բիզնես գիտելիքներ, առաջնորդության հմտություններ, ցանցային շփում իրապես միջազգային համայնքի ներսում եւ MBA կոչում աշխարհի լավագույն համալսարաններից մեկից: Գտե՛ք այս ամենը՝ միանալով Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրին Երեւանում:
Հավելյալ տեղեկատվության համար դիմե՛ք Շեֆիլդի համալսարանի Միջազգային ֆակուլտետի երեւանյան գրասենյակ՝ +37495 52 23 38, lshahzadeyan@city.academic.gr
Վերջին լուրեր
23.04.2025 | 15:54 Նորություններ
Վերազինված դասասենյակներ՝ սահմանամերձ շրջանների երեխաների համար
23.04.2025 | 12:34 Նորություններ
Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: