Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը ՀՀ է բերել 16 հունական ընկերություններ

30.09.2014 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում կայացել է Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա են եղել նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի եւ Հունաստանի ներդրումային միջավայրերը, գործարարությամբ զբաղվելու պայմանները, ընդհանուր կարգավորման դաշտը, ինչպես նաեւ երկկողմանի համագործակցության հնարավորությունները:

«Այս գործարար համաժողովը շատ կարեւոր է ոչ միայն երկու երկրների բարեկամական հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ  հայ գործարարների համար նոր շուկաներ եւ հնարավորություններ
բացահայտելու առումով»,- նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Համաժողովի շրջանակում Հունաստանից ժամանած 16 ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում են արդյունաբերության տարբեր ոլորտներ (տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն եւ սարքավորումներ, մետալուրգիա, անշարժ գույք, հեռահաղորդակցություն, հագուստ, գյուղատնտեսություն, առեւտուր, բժշկական զբոսաշրջություն, տուրիստական ծառայություններ) հանդիպումներ են ունեցել հայ գործընկերների հետ:

Հայաստանի եւ Հունաստանի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2014թ. հունվար-հուլիս ամիսներին կազմել է մոտ $ 9 մլն 270 հազ: Հայաստանից արտահանումը կազմել է $44.9 հազ., իսկ ներմուծումը՝ $9 մլն 225 հազ:

Հայաստան-Հունաստան գործարար համաժողովը կազմակերպվել է Զարգացման հայկական գործակալության, ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան եւ Էնթերփրայզ Գրիս հունական ընկերության կողմից:


Դիտում՝ 2210
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW