Կայացել է Հայբիզնեսբանկի «Գավառ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը

05.08.2014 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օգոստոսի 2-ին Գավառ քաղաքի Բունիաթյան 18/1 հասցեում տեղի է ունեցել  Հայբիզնեսբանկի «Գավառ» մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

Բացմանը ներկա էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, բանկի այլ ղեկավար անձինք, Գեղարքունիքի փոխմարզպետը, Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդը, հյուրեր:

Բանկի այս մասնաճյուղը թվով երկրորդն է Գեղարքունիքի մարզում, իսկ ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 33-րդը:

«Գավառ» մասնաճյուղում հաճախորդները կսպասարկվեն հմուտ աշխատակիցների կողմից՝ հնարավորություն ունենալով օգտվելու տարբեր վարկատեսակներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից, ժամկետային ավանդների լայն տեսականուց եւ այլն:

«Մասնաճյուղի աշխատակիցների եւ հաճախորդների համար ստեղծված են անվտանգության եւ հարմարավետության բոլոր պայմանները, իսկ մատուցվող ծառայությունների  սակագներն ու սպասարկման որակը կգոհացնեն յուրաքանչյուր հաճախորդի», - ասել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Հայբիզնեսբանկը, ընդլայնելով մասնաճյուղերի աշխարհագրությունը, փորձում է հնարավորին չափով մոտ գտնվել իր հաճախորդներին եւ գործընկերներին:

Հայբիզնեսբանկը, կարեւորելով մատուցվող ծառայությունների որակն ու արդիականությունը, փորձում է նպաստել տնտեսական կյանքի զարգացմանը նաեւ Հայաստանի մարզերում:

Դիտում՝ 4678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW