Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր ասել է, որ Ռուսաստանն օրերս ներել է Կուբայի ավելի քան $30 մլրդ պարտքը, այն դեպքում, երբ տարիներ առաջ չներեց Հայաստանի $100 մլն-ը` դրա դիմաց վերցնելով մի քանի ձեռնարկություն: Քաղաքագետը հայտարարել է, որ դրա հիման եկել է եզրակացության, որ «Ռուսաստանը Կուբային 300 անգամ ավելի է սիրում, քան Հայաստանին»: Նրա խոսքով, Հայաստանը Ռուսաստանից պետք է իրատեսություն սովորի:«Հայաստանը պետք է պաշտոնապես հայտարարի, որ քանի որ մեզ ոչ ոք չի սպասում Եվրասիական միությունում, մենք նորից վերականգնում ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ` Ասոցացման համաձայնագրի շրջանակում»,- նշել է Ստեփան Գրիգորյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նման պարագայում Եվրոպայում լուրջ կվերաբերվեն Հայաստանի կայացրած նոր որոշմանը, նա նշել է, որ, չնայած Եվրոպայում առկա հիասթափությանը, անպայման կլինեն երկրներ, որոնք կաջակցեն, որպեսզի Հայաստանին նորից հավատան: «Մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 3-ը Ռուսաստանը Հայաստանին համոզում էր չստորագրել Ասոցացման համաձայնագիրը` խոստանալով, որ ՄՄ ուղղությունն ընտրելու դեպքում այնտեղ լուրջ գումարներ կգտնենք` $12-15 մլրդ-ի չափով: Ակնհայտ է, որ Ռուսաստանը մեզ խաբեց: Հայաստանի նախագահի վերջին ելույթը, որտեղ նա մտահոգություն էր հայտնում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու կապակցությամբ, ապացուցում է դա»,- ասել է քաղաքագետը՝ հավելելով, որ իշխանությունները Ռուսաստանի հետ ճիշտ չեն աշխատում: Tweet Դիտում՝ 3597