Անելիք Բանկն ամառային հանգստի մեկնողներին առաջարկում է օգտվել անհատական չհրկիզվող պահատեղերից :Ինչպես հայտնել են բանկում, հաճախորդները հնարավորություն ունեն իրենց թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարեւոր փաստաթղթերի պահպանության համար օգտվել տարբեր չափի պահատեղերից` սկսած ամսական 2000 ՀՀ դրամից:«Բանկն առաջարկում է փոքր, միջին, եւ մեծ չափերի անհատական պահատեղեր, որոնք տեղակայված են անվտանգության հատուկ սարքավորումներով համալրված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով եւ հակահրդեհային ահազանգման միջոցներով: Պահատեղեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ պահատեղի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը»,-նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների զարգացման վարչության պետ Արմեն Համբարձումյանը: Tweet Դիտում՝ 1634