Կենսաթոշակային միջոցների եկամտաբերությունը կազմում է 9-10%

26.05.2014 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանն այսօր ասել է, որ կենսաթոշակային ֆոնդերն ակտիվ ներդրումներ են իրականացնում:

Նրա փոխանցմամբ, հիմնականում ներդրումները կատարվում են պետական պարտատոմսերում, նաեւ օտարերկրյա ֆոնդերում, ինչը, ըստ Կոնստանտին Սարոյանի, վերահսկվում է:

«Եվ դիվերսիֆիկացիայի, եւ եկամտաբերության տեսանկյունից մենք տեսնում ենք բավական արդյունավետ գործունեություն: Մարտի 11-ից այդ միջոցները հասանելի են դարձել ներդրումային ֆոնդերին, եւ մինչ օրս դրանց եկամտաբերությունը տատանվում է 9-10%-ի սահմաններում, իսկ որոշ ֆոնդերի պարագայում գերազանցում է 10%-ը»,- ասել է նա:

Կոնստանտին Սարոյանը նշել է, որ վերոնշյալ տվյալի մեջ չի մտնում կառավարման վճարը, եւ նկատել, որ հայաստանյան տոկոսադրույքների պայմաններում կենսաթոշակային միջոցների եկամտաբերությունն արդյունավետ է:


Դիտում՝ 1819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW