Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ «սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը ցանկացած բրենդի հաջողության գրավականն է»: Ռուբեն Վարդանյանն այդ մասին ասել է ռուսական բիզնեսի համաշխարհային մրցունակության համատեքստում ռազմավարական հաղորդակցությունների դերի վերաբերյալ քննարկման ընթացքում` Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: «Ցանկացած բրենդի համար առանցքայինը էությունն է: Եթե ինչ-որ բան լավ ես անում, որակյալ, եթե կատարում ես խոստումներդ, ապա բրենդն էլ հիշվում է եւ ասոցացվում ապրանքի հետ: Այդ պատճառով արտաքին իմիջ ստեղծելը` առանց որակի ներքին բովանդակության, պարզապես անիմաստ է: Չի կարելի մոռանալ նաեւ հակառակ արդյունքի մասին, քանի որ այն ամենը, ինչ դու ասում եւ անում ես, հստակ անդրադառնում է բրենդի վրա, արտաքին աշխարհում դրա ընկալման վրա: Հետեւաբար, սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունը ցանկացած բրենդի հաջողության գրավականն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, մենք պետք է բարձր նշաձող սահմանենք մեզ համար եւ ամեն ինչ անենք երկու անգամ ավելի որակյալ, քանի որ մենք ավելի ուշ ենք մուտք գործում շուկաներ: Այլապես մենք պարզապես շանս չենք ունենա»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 4243