ՌԴ-ում Visa եւ MasterCard-ի հետ կապված անորոշությունը չի անդրադառնա ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանների վրա

21.05.2014 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանում Visa եւ MasterCard միջազգային  համակարգերի հետ կապված անորոշությունը չի անդրադառնա ՎՏԲ-Հայաստան քարտապանների վրա:  

Այդ մասին այսօր ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, պատասխանելով Banks.am-ի հարցին :

Նա նշել է, որ Ռուսաստանում ներկայումս ընթանում է «դիրքորոշումների հավասարակշռման գործընթաց» եւ կողմերը փոխզիջում են փնտրում:

«Կարծում եմ, որ կողմերը փոխզիջումների կգնան, քանի որ դա շատ մեծ բիզնես է, եւ կողմերից ոչ մեկին ձեռնտու չի լինի կորցնել այն», - ասել է Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 6548

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW