Հայբիզնեսբանկն արժանացել է Deutsche Bank-ի մրցանակին
28.04.2014 | 11:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ

Գերմանական Deutsche Bank-ն իր թղթակից բանկերի շրջանակում Հայբիզնեսբանկին շնորհել է գերազանցության մրցանակ 2013 թվականի ընթացքում միջազգային դոլարային փոխանցումների գծով ավտոմատացված գործընթացում (STP) 99,63% բացառիկ որակ ապահովելու համար:
Փոխանցումների ավտոմատացման բարձր որակի ապահովումը նպաստում է ծախսերի նվազեցմանը, ինչպես նաեւ գործարքի կատարման ժամանակատարության կրճատմանը:
«Մրցանակը կարեւոր ձեռքբերում է նաեւ այն առումով, որ այն թույլ կտա բանկին էլ ավելի ամրապնդել մրցակցային դիրքերը տեղական շուկայում՝ միաժամանակ միջազգային հարթակում ներկայանալով որպես հուսալի գործընկեր: Բանկն ունի թղթակցային ցանցի բավականին լայն աշխարհագրություն, որը Հայբիզնեսբանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել դրամական փոխանցումների ծառայությունների համեմատաբար ցածր սակագներից, ինչպես նաեւ արագ եւ որակյալ սպասարկումից»,- նշված է հաղորդագրության մեջ:
Deutsche Bank-ի ներկայացուցիչը մոտ օրերս կհյուրընկալվի Հայբիզնեսբանկում, որտեղ պաշտոնապես կհանձնի մրցանակը եւ կքննարկվեն համագործակցության զարգացման հեռանկարները:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: