Այսօր առավոտյան ՎՏԲ-Հայաստան Բանկի` ք.Երեւան, Կիեւյան 19 հասցեում գտնվող «Թիվ 3» մասնաճյուղում հանկարծամահ է եղել բանկի հաճախորդը: 57-ամյա տղամարդու ինքնազգացողությունը հանկարծակի վատացելէ: Բանկի աշխատակիցները շտապ օգնություն են կանչել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը:Դեպքի պահին բանկի մասնաճյուղում հերթեր չեն եղել: Հաճախորդների սպասարկումը դադարեցվել է 1 ժամով քննչական աշխատանքների ընթացքի հետ կապված: Տվյալ պահին մասնաճյուղի աշխատանքը վերականգնված է: Հաճախորդի մահվան պատճառը հայտնի կդառնա բժշկական փորձաքննությունից հետո: ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտնում է իր ցավակցությունը մահացածի ընտանիքին ու հարազատներին: Tweet Դիտում՝ 4413