Տարածքային զարգացման հիմնադրամը կգործի 2015-ից

27.03.2014 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի հետ քննարկել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը Տարածքային զարգացման հիմնադրամի վերակազմավորման հարցերը:

Հանդիպմանը նշվել է, որ կառավարության կողմից արդեն հաստատվել է Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման համար անհրաժեշտ միջոցառումների ժամանակացույցը եւ հիմնադրամի ձեւավորման հայեցակարգը:

Նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կմշակվեն ու կընդունվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, եւ հիմնադրամն իր գործունեությունը կսկսի արդեն 2015 թվականից:

Ակնկալվում է, որ նոր վարկային ծրագրի նախապատրաստման աշխատանքները եւս կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Դիտում՝ 4196

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW