Այս տարի սպասվում է ձվի ներկրման ծավալների նվազում

12.02.2014 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013 թ-ին Հայաստանում արտադրվել է 615 մլն 200 հազար հատ ձու, ինչը 6.5%-ով պակաս է 2012-ի ցուցանիշից, այսօր հայտնել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը:

Նրա փոխանցմաբ, նախորդ տարի Հայաստան է ներկրվել 17 մլն 717 հազար ձու Ուկրաինայից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից, Վրաստանից եւ Թուրքիայից, մինչդեռ 2012-ին Հայաստան  ձու չի ներկրվել:

Վահե Դանիելյանի կանխատեսմամբ, այս տարի ձվի ներկրման ծավալները կնվազեն՝ պայմանավորված այն հանգամանքով, որ  ձու ներկրող 15 ընկերություններիի փոխարեն այժմ շուկայում գործում են միայն 2-ը:

Ներկրման նվազման միտումը պայմանավորված է նաեւ նրանով, որ տեղական ընկերություններն այս տարի ակնկալում են արտադրական ծավալների աճ:    

2014 թ. փետրվարի 10-ի դրությամբ Հայաստան արդեն ներկրվել է 1 մլն 634 հազար ձու:

Անդրադառնալով Թուրքիայից Հայաստան սննդամթերքի ներկրմանը՝ Վահե Դանիելյանը նշել է, որ Թուրքիան եւ Հայաստանը հանդիսանում են ԱՀԿ անդամ, հետեւաբար ոչ մի խոչընդոտ չի կարող առաջանալ ներկրման հետ կապված՝ հավելելով, որ Թուրիքայից ներկրվող սննդամթերքի նկատմամբ իրենց ծառայությունն, այնուամենայնիվ, ավելի բծախնդիր է:

Բանախոսը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե երբվանից եւ կոնկրետ ում կողմից է Թուրքիայից ներկրման արգելքը վերացվել, հայտարարելով, որ չի տիրապետում նաեւ այն տեղեկատվությանը, թե Թուրքիայից կոնկրետ սննդամթերքի ինչ տեսակներ են  ներկրվում Հայաստան:  

Դիտում՝ 2278
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW