Yerevan Mall առեւտրի կենտրոնում H&M բրենդը ներկայացված չի լինի: Այս մասին ասված է առեւտրի կենտրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:«Երկարատեւ բանակցություններից հետո H&M-ը որոշեց չներկայանալ Հայաստանում: Երեւան Մոլը ավելի քան հետաքրքրված էր այս համագործակցությամբ», - ասված է էջում:Ինչ վերավերվում է Carrefour ցանցին, ապա «ներկայումս Երեւան Մոլը գտնվում է Carrefour-ի հետ բանակցությունների փուլում եւ ամենայն հավանականությամբ այն կբացվի ամռանը»:Էջում նաեւ նշված է, որ Երեւան Մոլում կա կինոթատրոնի համար նախատեսված տարածք, սակայն դեռեւս բանակցություններ են ընթանում միջազգային օպերատորների հետ»: Tweet Դիտում՝ 7681