ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորում է «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» բազմաֆունկցիոնալ լոգիստիկ համալիրի շինարարությունը Երեւանում: Բանկի կողմից ֆինանսավորման նախագծով ենթադրվում է առկա անշարժ գույքի վերակառուցում եւ դրա հիման վրա ժամանակակից պահեստային համալիրի ստեղծում, որը կառաջարկի մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի փոխադրում եւ բեռնաթափում, փոխադրման եւ առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում եւ մակնշում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր, շուկայում ապրանքի զարգացում եւ այլն:Պահեստն աշխատելու է շուրջօրյա եւ տալու է հնարավորություն կատարելու ապրանքի հաշվեկշռի հարցում, տրամադրելու է անձնական կոորդինատոր ունենալու, ինտերնետի միջոցով ցանկացած ժամանակ նոր հարցում կատարելու հնարավորություն, ինչպես նաեւ ապահովվելու է բարձրակարգ վերահսկման տեխնոլոգիական համակարգով: Տարածքում տեղակայված են լինելու դարակաշարեր, եւ այն հարմար կլինի տարբեր տեսակի ապրանքների ու բեռների համար:Համալիրին հարող տարածքն ունի արդյունաբերական նշանակություն, եւ ենթակառուցվածքը բավականին նպաստավոր է լոգիստիկ ծառայություններ մատուցելու համար: Այն գտնվում է Երեւանի կենտրոնից մեքենայով 15 րոպե հեռավորության վրա: Համալիրի տարածքով անցնում է երկաթգծի մի հատված: Հիմնական մաքսային տերմինալներից միջին հեռավորությունը կազմում է 3-4 կմ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանից` 8կմ:«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լոգիստիկ բիզնեսը Հայաստանում գործունեության համեմատաբար նոր տեսակ է, այս ոլորտի ֆինանսավորումը բավականին կարեւոր է: Հույս ունենք, որ ֆինանսավորման ճկուն կառուցվածքը թույլ կտա «Ուրբան լոգիստիկ սերվիսիս» ՓԲԸ-ին ավելացնել իր բաժինը Հայաստանի լոգիստիկ ծառայությունների շուկայում»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը : Tweet Դիտում՝ 4086