ՀԲ-ն նախատեսում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը Հայաստանին
19.11.2013 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամլո գրասենյակ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:
«Մենք կարեւորում ենք մեր հարաբերությունների խորացումը եւ ընդլայնումը: Կարող ենք ասել, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել», - նշել է Տիգրան Սարգսյանը:
«Երկրի գործընկերության ընթացիկ ռազմավարությունը բավական լավ ընդունվեց ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ վերջին տարիների աշխատանքները: Արդյունքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը, ինչը վկայում է ՀՀ կառավարության հանդեպ Համաշխարհային բանկի ունեցած վստահության մասին», - ասել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: