«Մուրան»-ը սահմանել է մինչեւ 25% զեղչեր Nissan մեքենաների համար

09.10.2013 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Nissan ապրանքանշանի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերությունը հայտարարում է մինչեւ 25% զեղչեր երեւանյան սրահում (Կոմիտաս 47) ներկայացված մոդելային շարքի մեքենաների համար:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են «Մուրան»-ում, ակցիան մեկնարկել է ընկերության 10-ամյա գործունեության կապակցությամբ եւ կտեւի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը:

Ակցիայի մեջ ներառված են ինչպես քաղաքային կոմպակտ մեքենաներ (օրինակ՝ Nissan Micra եւ Nissan Sunny), այնպես էլ ամենագնացներ, որոնց թվում են՝ Nissan Qashqai-ն ու Nissan X-Trail-ը:

Վաճառքն իրականացվում է ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ՝ վերջինի դեպքում գործում են ֆինանսավորման հատուկ արագացված պայմաններ:

Գործունեության 10 տարիների ընթացքում «Մուրան» ընկերությունը վաճառել է շուրջ 30 տարբեր մոդելների գրեթե 5 000 մեքենա, որոնց մեջ մեծ թիվ են կազմում սիրված Nissan Tiida-ն եւ X-Trail-ը:

Դիտում՝ 8060
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW