Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհրդի անդամ, Գրանթ Թորնթոն Հայաստանի բաժնետեր Արմեն Հովհաննիսյանն այսօր ողջունել է ՀՀ ֆինանսների նախարարության որոշումը՝ արգելել ձեւափոխված աուդիտորական եզրակացություն ստացած խոշոր կազմակերպությունների մանսակցությունը պետգնումների գործընթացին:Ոլորտում ընթացիկ զարգացումների շուրջ ասոցիացիայում այսօր կայացած քննարկմանը Արմեն Հովհաննիսյանն ասել է, որ այդ քայլը բերել է Հայաստանում աուդիտի դերի եւ նշանակույթան բարձրացմանը:«Հիմա խոշոր ընկերություններն արդեն ավելի ուշադիր կընտրեն աուդիտորին եւ իրենց ղեկավարութունը վերջապես կսկսի կարդալ աուդիտորական եզրակացությունները՝ հասկանալու համար, թե որտեղ ունեն թերացում եւ ինչ է պետք անել՝ այն վերացնելու համար», - ասել է Արմեն Հովհաննիսյանը:Նա տեղեկացրել է, որ նախարարությունն ընդունել է ասոցիացիայի առաջարկը՝ այսուհետ չընդգրկել «սեւ ցուցակում» այն ընկերություններին, որոնց աուդիտորական եզրակացությունում առկա են այլ հանգամանքների վերաբերյալ նշումներ, «ինչը չի նշանակում, որ եզրակացությունը ոչ դրական է»:Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վերապահումով եզրակացություն ստացած ընկերությունը պետգնումներին մասնակցելու իր իրավունքը վերադարձնելու համար կարող է նոր աուդիտի ենթարկել իր միջանկյալ (կիսամյակային) հաշվետվությունը, եթե վստահ է, որ իր մոտ վերապահման խնդիրը վերացել է: Tweet Դիտում՝ 2741