Moody’s-ը Հայաստանի վարկանիշը կայուն է գնահատել

21.08.2013 | 10:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Moody’s Investors Service-ը հրապարակել է Հայաստանի մասին զեկույց, որում Հայաստանը բարելավել է իր վարկանիշը:

Moody’s-ը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն:

«Որոշման համար հիմք են հանդիսացել Հայաստանում եկամուտների կայուն հավաքագրումը, ընթացիկ դեֆիցիտի աստիճանական կրճատումը ՀՆԱ-ում, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններով արտաքին ֆինանսական միջոցների, օտարերկրյա ներդրումների ու այլ ֆինանսական հոսքերի ներգրավումը տնտեսության մեջ», - այսօր նշել են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում:

Moody’s Investors Service-ը վերանայել է նաեւ ՀՀ ազգային արժույթի առաստաղը՝ սահմանելով այն Baa3 Baa1-ի փոխարեն:

Դիտում՝ 3427

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW