Քննարկվել են ՀՀ սոցներդրումների հիմնադրամի ծրագրերը

14.08.2013 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ)  Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման ռազմավարության, ՀՍՆՀ-ի ընթացիկ եւ առաջիկա տարիների ծրագրերին վերաբերող հարցեր, հայտնել են կառավարությունում:

Փոխվարչապետը նշել է, որ արդեն մշակվել է ՀՍՆՀ  զարգացման  ռազմավարությունը, որն արժանացել է նաեւ ՀԲ թիմի դրական գնահատականին:

Կողմերն անդրադարձան նաեւ ՀՍՆՀ ընթացիկ ծրագրին: Մասնավորապես տեղեկացվեց, որ  դեռեւս չի իրականացվել  համայնքապետերի ուսուցում նախատեսող բաղադրիչը: Փոխվարչապետն առաջարկեց  ուսուցումները կազմակերպել  առաջիկայում նախատեսվող համաժողովների շրջանակում  եւ  ընտրել արդիական թեմաներ, որոնք կարծարծեն նաեւ տեղական ինքնակառավարման համակարգում նախատեսվող  բարեփոխումների ուղղությունները:

Դիտում՝ 1671
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW