I կիսամյակում ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 20.4%-ով
05.08.2013 | 10:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://info.mnchamber.com

2013 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 505.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 458.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.6 եւ 90.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը:
Արդյունքում ձեւավորվել է շուրջ 47.2 մլրդ դրամ հավելուրդ՝ նախատեսված 2.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:
2012 թվականի առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 20.4% ով կամ շուրջ 85.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով կիսամյակային ծրագիրը կատարվել է 101.9%-ով: Այս ուղղությամբ պետական բյուջեն համալրվել է 479.6 մլրդ դրամով, ինչը 83.6 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
«Ծախսերի ծրագրային ցուցանիշից շեղումը օրինաչափ երեւույթ է: Ծախսի համար նախատեսված ծրագրային ցուցանիշը տվյալ ծրագրի համար օգտագործվելիք միջոցների առավելագույն չափաքանակն է, որը, պայմանավորված տարբեր գործոններով` տնտեսումներ, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխություններ եւ այլն, տրամաբանորեն կարող է փոփոխվել, ընդ որում՝ միայն նվազման ուղղությամբ», - պարզաբանել է ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ վերջինիս պարզաբանման, մասնավորապես, աշխատավարձերի դեպքում շեղումը բացատրվում է այն հանգամանքով, որ փաստացի աշխատողների թվաքանակը ավելի պակաս է եղել հաստիքացուցակով նախատեսվածից, պետական գնումների ոլորտում դրանք կարող են պայմանավորված լինել տնտեսումներով, ծրագրի կատարման ժամկետների կամ ծավալների փոփոխությամբ եւ այլն:
Անդրադառնալով պետական պարտքի սպասարկման հարցին՝ գլխավոր գանձնապետն ընդգծել է, որ պարտքը սպասարկվում է ժամանակին եւ ամբողջ ծավալով:
«Հայաստանը գրեթե բոլոր ցուցանիշներով շարունակում է դասվել աշխարհի նվազ պարտքային բեռ ունեցող երկրների շարքին»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: