Կոկա-Կոլա-ի կամավորները միացել են Հաբիթաթի նախաձեռնությանը

01.07.2013 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ղեկավար-կամավորների խումբը միացել է Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի աշխատակիցներին եւ Վարդան Գրիգորյանի ընտանիքին՝ մասնակցելով Հաբիթաթի կողմից նախաձեռնած երկօրյա բնակարանաշինական աշխատանքներին:

Հունիսի 29-30-ը Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության 15 անձից բաղկացած կամավորների խումբը շինարարական աշխատանքներ է իրականացրել Աղավնաձոր գյուղում (Վայոց Ձորի մարզ)՝ օժանդակելու ցածր եկամուտ ունեցող եւս մեկ հայ ընտանիքի իրականացնել իր երազանքը, այն է՝ ունենալ պարզ եւ պատշաճ տուն:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության ղեկավար անձնակազմի համար այսօր հատուկ օր է՝ մենք մեր ձեռքերով օգնում ենք Գրիգորյանների ընտանիքի երազանքի իրականացմանը՝ սեփական հարմարավետ տան կառուցմանը:Մեզ համար Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի կամավորական շինարարության ծրագրում մասնակցելը պատիվ եւ պատասխանատվություն է: Մեր ընկերությունը միշտ կանգնած է մեր համայնքների կողքին եւ Կոկա-Կոլա-ի կայուն զարգացման ծրագրերը կրում են շարունակական բնույթ»,-ասել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:   

Դիտում՝ 1291
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW