Ինեկոբանկը միացել է «AVERS» դրամական փոխանցումների համակարգին

10.06.2013 | 15:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը միացել է «AVERS» դրամական փոխանցումների համակարգին, որն ունի 95 000 գործող կետեր աշխարհի 81 պետություններում, այդ թվում` Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Չինաստանում, Իսպանիայում, Իսրայելում, Շվեյցարիայում եւ այլն։

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով, փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին: Փոխանցումը հնարավոր է ստանալ նաեւ առանց բանկ այցելելու Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով:      
 
Ինեկոբանկը համագործակցում է նաեւ «Быстрая почта», «Unistream», «Money Gram» եւ «Inter Express» միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ:

Դիտում՝ 3756

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW