Նյու-Յորքի գլխավոր դատախազը հանդես է եկել HSBC-ի սուր քննադատությամբ

05.06.2013 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նյու-Յորքի դատախազությունը մեղադրում է HSBC-ին այն բանի համար, որ բանկը տան կորուստի վտանգի տակ է դրել հազարավոր սեփականատերերի` հիփոթեքային վարկի պայմանների վերանայումը թույլ տվող օրենքի չկատարման հետեւանքով:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն` վկայակոչելով Financial Times-ը, այդ մասին ասել է Նյու-Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնեյդերմանը:  

Դատախազությունը պնդում է, որ HSBC-ն չի հետեւել պաշտոնական ընթացակարգին, ըստ որի բանկը պարտավոր էր պահանջների լուծման ուղղությամբ բանակցություններ սկսել սեփականատերերի հետ: Փոխարենը, HSBC-ն վարույթ է սկսել եւ շարունակում էր տույժեր կիրառել: Մի շարք դեպքերում բանկն ավելի քան երկու տարի փաստաթղթաշրջանառություն չէր վարում:

«HSBC-ի պես ընկերություններն անամոթաբար անտեսում են օրենքը, ինչի հետեւանքով Նյու-Յորքում տան սեփականատերերը զրկվում են օրենքով նախատեսված բանակցությունների գործընթացի հնարավորությունից, որը կարող է օգնել պահպանել իրենց տները», - գրված է Շնեյդերմանի հայտարարության մեջ:

Դիտում՝ 3691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW