Շվեյցարիան հրաժեշտ է տալիս բանկային գաղտնիքին

30.05.2013 | 10:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Շվեյցարիան ներկայացրել է օրինագիծ, որը կարող է իրավական հիմքեր ստեղծվել երկրի բանկերի եւ ԱՄՆ իշխանությունների միջեւ այն վեճերի հանգուցալուծման համար, որոնք կվերաբերվեն հարկերի վճարումից խուսափող հաճախորդներին:

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, վկայակոչելով Bloomberg-ը, շվեյցարացի օրենսդիրները կքննարկեն նախագիծն ամառային նստաշրջանի ընթացքում՝ դրական արդյունքի դեպքում օրենքը կարող է ուժի մեջ մտնել հուլիսի 1-ին:

«Հարցի անհետաձգելիությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ն այլեւս պատրաստ չէ սպասել շվեյցարական բանկերի հետ պայմանավորվածություններին: Եթե մոտ ժամանակներս որոշում չգտնվի, Շվեյցարիային սպառնում է լարվածության ուժգնացում», - ասված է Շվեյցարիայի կառավարության հայտարարության մեջ:   

Առաջին լուրջ քայլը թափանցիկության բարձրացման ուղղությամբ Շվեյցարիան արեց ս.թ. փետրվարին, համաձայնվելով FATCA-ի՝ ամերիկացի հարկատուների արտասահմանյան հաշիվների հարկային վերահսկման մասին ԱՄՆ-ի օրենքի պահանջներին:  Նոր օրինագիծն, ըստ էության, Շվեյցարիայի հաջորդ քայլն է բանկային գաղտնիքից հրաժարվելու ճանապարհին: Փաստաթուղթը թույլատրում է շվեյցարական բանկերին համագործակցել ԱՄՆ պետական մարմինների հետ եւ փոխանցել պահանջվող տեղեկատվությունը:

Շվեյցարական բանկերում եղած արտասահմանցիների միջոցների ծավալը հասնում է $2,8  տրիլիոնի: Գրեթե 80 տարի այս երկիրը պահպանում էր բանկային գաղտնիքը, որի մասին առաջին օրենքն ընդունվել էր 1934 թվականին:

Դիտում՝ 3474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW