“Եվրոթերմ” ընկերությունը (“Նոյան” ապրանքանիշ )մտադիր է գնել Արմավիրի մարզում կարկուտից վնասված բերքը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է “Եվրոթերմ”-ի հիմնադիր նախագահ Էդուարդ Ղազարյանը:“Վնասված բերքը վաճառքի ենթակա չէ, մենք այն կօգտագործենք վերամշակման համար”,- ասել է նա՝ նշելով, որ գների նվազեցում չի լինելու:Անդրադառնալով բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությանը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանն ասել է, որ այս հանգամանքն իրենց արտադրանքի վրա էական ազդեցություն չի ունենա, եւ գների փոփոխություն տեղական շուկայում չի լինի:“Մենք հաշվարկել ենք, որ էներգակիրները մեր արտադրնաքի ինքնաարժեքի 3-4% են կազմում, սակագների փոփոխությունը մեծ ազդեցություն չի ունենա”,- ասել է նա՝ հավելելով, որ այս ամիս ընկերությունը առնվազն 10%-ով բարձրացնելու է իր աշխատակիցների աշխատավարձը: Tweet Դիտում՝ 2882