Երեւան: Մեդիամաքս: Երեւանում եւ Տաթեւում տեղադրված երկու բիոզուգարանների ձեռքբերումը ՀՀ վերահսկիչ պալատը համարում է անարդյունավետ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ներկայացնելով նախարարության 2012թ. գործունեության՝ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքները:Նախարարն ասել է, որ բիոզուգարաններից մեկը, որը տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում, գործում է, մինչդեռ Տաթեւում տեխնիկական անսարքության պատճառով այն չի շահագործվում:Վահրամ Ավանեսյանը նշել է, որ այս խնդրի կարգավորման հարցը չի մտնում նախարարության իրավասությունների մեջ. “Նախարարությունն ընդամենը հանդիսանում է մարմին, որը հետեւում է ծրագրի իրականացմանը”:“Անարդյունավետության տեսակետից մի բանն ակնհայտ է, որ եթե մեկը չի գործում, ապա պետք է շտկել խնդիրը, դրա համար գումար է հարկավոր”,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամն արդեն զբաղվում է այդ հարցով:ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին հանձնարարեց Վահրամ Ավանեսյանին քննարկել այս հարցը նախարարությունում:“Վերջին հինգ տարիների ընթացքում այս թեման մշտապես քննարկվում է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, բոլորը բողոքում են, որ տուրիստական օբյեկտներում համապատասխան ծառայություն չի մատուցվում”,- ասել է նա:Վարչապետը հիշեցրել է, որ այս ծրագիրը պետք է իրականացվեր ինքնածախսատարության հիմունքի վրա, բիոզուգարանների հարակից տարածքում պետք է տեղադրվեին բանկոմատներ եւ գովազդային վահանակներ, սա եւս կդառնար եկամուտի աղբյուր:“Այս պիլոտային ծրագիրը չի տվել այն արդյունքները, որոնք մենք ակնկալում էինք, սպասում ենք ձեզանից վերլուծություն՝ այս խնդրի լուծման վերաբերյալ”,- ասել է Տիգրան Սարգսյանը: Tweet Դիտում՝ 1434