Վաչե Գաբրիելյանը կհամակարգի մի քանի ոլորտների բարեփոխումները

08.05.2013 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը կհամակարգի բարեփոխումները կրթության, առողջապահության ոլորտներում եւ կառավարման համակարգում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնի ստեղծումը «քաղաքական որոշում է», որը հավանության է արժանացել իշխող կուսակցության ներսում:

«Վաչե Գաբրիելյանը կհամակարգի մի քանի ոլորտների բարեփոխումները, որոնք միջգերատեսչական բնույթի են», - նշել է կառավարության ղեկավարը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ այսօր ՀՀ նախագահի հրամանագրով ֆինանսների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար:

Դիտում՝ 6664

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW