Ineco Online համակարգը համալրվել է նոր հնարավորություններով

25.04.2013 | 17:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկի Ineco Online հեռահար սպասարկման էլեկտրոնային համակարգի վճարումների ցանկը համալրվել է ծառայությունների դիմաց վճարումների նոր հնարավորություններով:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, այսուհետ, ի թիվս էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսակապի դիմաց վճարումների, հնարավոր է դարձել վճարումներ կատարել նաեւ հետեւյալ ծառայությունների համար.

- ՀՀ կանխավճարային բջջային հեռախոսակապ;
- ԼՂՀ բջջային հեռախոսակապ;
- Ռուսաստանյան Մեգաֆոն, ՄՏՍ եւ Բիլայն ընկերությունների հեռախոսակապ;
- Ինտերնետ եւ IP հեռախոսակապ (Ucom, Icon, Arminco, Fastnet, Web, CrossNet);
- Հեռուսատտեսություն (NTV+, Tricolor, Interactive);
- Դրամային համակարգեր (Yandex Money, WME, WMZ);
- Բուքմեյքերական ծառայություններ (Vivaro, Eurofootball, Interloto):

Ineco Online համակարգի միջոցով հնարավոր է տեղեկանալ յուրաքանչյուր ծառայության գծով գոյացած պարտքի չափի մասին, իսկ վճարումները կատարել օնլայն ռեժիմով՝ ակնթարթային: ՀՀ եւ ԼՂՀ տարածքում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումների համար միջնորդավճար չի գանձվում:

Ineco Online համակարգը հաճախորդներին ֆինանսների շուրջօրյա կառավարման  հնարավորություն է ընձեռում աշխարհի ցանկացած կետից: Համակարգն ունի պարզ ինտերֆեյս եւ չի պահանջում լրացուցիչ ծրագրային ապահովվածություն: Համակարգից օգտվելու համար բանկը հաճախորդին տրամադրում է անվատնգության ծածկագիրը գեներացնող հատուկ սարք` անվտանգության բանալի:

Համակարգին միանալու համար անհրաժեշտ է այցելել Ինեկոբանկի ցանկացած մասնաճյուղ եւ ստանալ Ineco Online համակարգի օգտագործողի անուն, գաղտնաբառ եւ անվտանգության բանալի: Գործընթացի տեւողությունը կկազմի 10-15 րոպե: 

Դիտում՝ 10353

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW