Իսպանիան հետաքրքրված է հյուրանոցներ բացել Հայաստանում

06.02.2013 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ապրիլին Հայաստան կայցելի Իսպանական հյուրանոցային ցանցերի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ ոլորտի հնարավորությունները ուսումնասիրելու համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը՝ ներկայացնելով Մադրիդ կատարած այցի արդյունքները:

Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Իսպանական հյուրանոցային ցանցերի պատվիրակության եւ իսպանական պետական գործակալության  ներկայացուցիչների հետ, քննարկել զբոսաշրջային զարգացման հեռանկարներն ու իսպանական հյուրանոցային ցանցերի հայաստանյան շուկա ներգրավումը:

Բացի այդ, երկկողմանի զբոսաշրջային կապերը զարգացնելու նպատակով այս տարվա աշնանը Մադրիդում ու մի շարք այլ քաղաքներում կանցկացվի ակտիվ գովազդային արշավ, մասնավորապես, Հայաստանի մշակութային օրեր եւ զբոսաշրջային փառատոն:

 

Դիտում՝ 1529

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW